16 ապրիլի 2019 - 10:41 AMT
ՀՀ ԱԳ նախարարը Փարիզ է մեկնում

Ապրիլի 16-18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։

Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։

Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։