16 ապրիլի 2019 - 13:42 AMT
Գիտնականներն առաջին անգամ կենդանի սիրտ են տպել 3D տպիչով

Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ աշխարհում 3D ձևաչափով կենդանի սիրտ են տպել մարդու հյուսվածքներից:

«Պրոֆեսոր Թալ Դվիրը, որը ղեկավարում է Թել Ավիվի համալսարանի լաբորատորիան, ներկայացրել է 3D տպիչի կիրառման գործընթացը, երբ հիվանդից վերցված հյուսվածքներից տպվոմ է կենդանի բաբախող սիրտ: Դա գլոբալ բեկում է բժշկության մեջ»,-ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ էքսպերիմենտի շրջանակում մի քանի տասնյակ սիրտ է «տպվել», որոնք փոխպատվաստվելու են կենդանիներին, ստուգելու համար օրգանի կենսունակությունը: Ստացված սիրտը 2.5 սմ է՝ օրինակ, ճագարի սրտի չափն ունի: Տպիչը մեկ սիրտը տպել է մոտ 3.5 ժամվա ընթացքում:

Ինչպես պնդում են գիտնականները, հետազոտությունը ճանապարհ է հարթում դեպի ապագայի բժշկություն, որտեղ հիվանդներն այլևս չեն սպասի փոխպատվաստման իրենց հերթին, չեն ընդունի դեղերը, օտար սրտի վանումը կանխելու համար: Առաջիկա 10 տարում հնարավոր կլինի մարդու հյուսվածքներից ու բջիջներից ցանկացած օրգան ստանալ փոխպատվաստման համար: