15 օգոստոսի 2002 - 20:07 AMT
ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կվարի բացառապես Հայաստանի հետ, քանի որ հայտնի է, որ Ղարաբաղի հետեւում կանգնած է Երեւանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը սահմանամերձ Սադարակ բնակավայրում, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրա խոսքերով` պաշտոնական Բաքուն դեմ է Լեռնային Ղարաբաղին որպես իրավահավասար կողմ բանակցային գործընթացում ընդգրկելուն: Միաժամանակ Գուլիեւը հայտնել է, որ Բաքուն բանակցություններում պատրաստ է գնալ «որոշակի, սակայն, սահմանափակ զիջումների»: Նա նկատել է, որ բանակցություններում ստեղծված իրավիճակը կարող է փոփոխվել, եւ «եթե անգամ բանակցային գործընթացում Հայաստանն այսօրվա դրությամբ ինչ-ինչ առավելություններ ունի, նա չպետք է դրանից օգտվի եւ ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ»: Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ին պարտադիր է: