16 ապրիլի 2019 - 17:45 AMT
Վարդան Ղուկասյանն առաջարկում է ՀՀ դրոշի վրա խաչ ավելացնել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում առաջարկել է ՀՀ պետական դրոշի վրա խաչ ավելացնել:

Նա խոսել է խաչի զորության ու դերի մասին, պատմել տարբեր դարերում ճակատամարտերում հայկական զորքի համար դրա նշանակության մասին:

Ղուկասյանը նշել է, որ դրոշի վրա խաչ ավելացնելու հարցով մի քանի անգամ դիմել է Հայաստանի նախկին ղեկավարությանը:

Ավելի վաղ նման առաջարկություն էր արել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: