Հրդեհից տուժած 18-րդ դարի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար հսկայական միջոցներ կպահանջվեն, սակայն, դրանից բացի, անհրաժեշտ են մանրամասն գծագրեր և շենքի մոդելները: Այդպիսի մոդելներից մեկը, անսպասելիորեն, կարելի է գտնել Assassin's Creed: Unity խաղում:
Դիզայներ Քարոլին Մյուսը պատմել է, որ 2 տարի է պահանջվել եկեղեցու ուսումնասիրման ու խաղային մոդելի ստեղծման համար: Խաղում Աստվածամոր տաճարի 1:1 մասշատբով ճշգրիտ պատճենն է ներկայացված:
Բացի այդ , մի քանի տարի առաջ արվեստագետ Էնդրյու Թելոնը կազմել է շենքի ամբողջական պլանը՝ հիմնվելով լազերային սկանավորման տեխնոլոգիայի վրա:
Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։