16 ապրիլի 2019 - 21:12 AMT
ԶԼՄ․ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ հեմոդիալիզի գործում

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավվել է հեմոդիալիզի գործում, հայտնել է PastInfo կայքը։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

ԶԼՄ-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից չեն հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ խոստանալով ավելի ուշ մեկնաբանել։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի՝ հեմոդիալիզի համար սարքավորումների գնման գործընթացի շուրջ ծագած սկանդալի հետքերով ձերբակալությունների մասին։

Ըստ հաղորդագրության՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժ․պ․ Ս.Ա-ն (Սամվել Ադյանը՝ խմբ․) և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ․Խ․-ն (Գևորգ Խաչատրյանը՝ խմբ․) անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018-2019 թթ. միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին։

Նպատակն էր ապահովել իրենց կողմից հովանավորվող կազմակերպության հաղթանակը:

Հ․Գ․ Սկզբնական տարբերակում մենք ներկայացրել էինք Սանասարյանին որպես մեղադրյալ։ Հայցում ենք նրա և ընթերցողների ներողամտությունը։