20 ապրիլի 2019 - 14:58 AMT
Գեյթսի կարողությունը 20 տարում առաջին անգամ գերազանցել է $100 մլրդ-ը

Բիլ Գեյթսի կարողությունը 20 տարում առաջին անգամ գերազանցել է $100 միլիարդը: Դա տեղի է ունեցել իրեն պատկանող Microsoft ընկերության բաժնետոմսերի աճի պատճառով, որոնք ապահովում են մեծահարուստի կարողության 12,5%-ը:

Գեյթսի կարողությունն այդ ցուցանիշին է հասել 1999-ից ի վեր առաջին անգամ, գրում է Ferra.ru-ն: Բիլլ Գեյթսն այսօրվա դրությամբ 2-րդն է ամենահարուստ մարդկանց ցուցակում, իսկ առաջատարը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Նրա կարողությունը $153,2 մլրդ է:

1996-2007 թթ. և 2009-2016 թթ. Գեյթսն էր համարվում մոլորակի ամենահարուստ մարդը: Մինչև 2008-ի հունիսը նա ղեկավարում էր Microsoft-ը, իսկ այժմ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: