22 ապրիլի 2019 - 10:17 AMT
Վլադիմիր Զելենսկին` Ուկրաինայի նախագահ

«Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել:

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արձանագրությունների 90%-ի մշակումից հետո նա հավաքել է ձայների ավելի քան 73%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24% ձայն:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին, որին ամենից շատ ձայն են հավաքել թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: Ընտրությունների երկրորդ փուլը կայացել է ապրիլի 21-ին:

Photo by Valentyn Ogirenko / Reuters