22 ապրիլի 2019 - 12:20 AMT
Instagram-ը տեսանյութերի համատեղ դիտման գործառույթ կգործարկի

Instagram սոցցանցը տեսանյութերի համատեղ դիտման գործառույթ կգործարկի: Այդ մասին հայտնել է ինսայդեր Ջեյն Մանչուն Վոնգը: Դա նշանակում է, որ տեսահոլովակների դիտման ժամանակ օգտատերերը կտեսնեն նաև միմյանց դեմքերն էկրանի ներքևում: Նրանք կկարողանան ռեպլիկներ փոխանակել և հետևել միմյանց արձագանքին: Դա կլինի այնպես, կարծես միասին տեսանյութ եք դիտում իրական կյանքում, գրում է Ferra.ru-ն:

Դեռևս հայտնի չէ, թե երբ է նորույթը ներմուծվելու: Նաև հասկանալի չէ, թե որքանով այն պահանջված կլինի օգտատերերի շրջանում:

Նման գործառույթ կա Facebook-ում, որից կարելի է օգտվել խմբում գրառում կատարելիս: