22 ապրիլի 2019 - 17:46 AMT
Ստամբուլի քաղաքապետին Զատկից հետո կարմիր ձու են տարել

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր, ազգությամբ հայ Սելինե Դողանն ապրիլի 22-ին՝ Սուրբ Զատիկի հաջորդ օրը, ներկած հավկիթներ է տարել Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:

Այս մասին Դողանը գրառում և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Սուրբ Զատիկի մեր ուրախությունը կիսեցինք մեր քաղաքապետի հետ», - գրել է նա:

Պոլսահայ պատագամավորը Զատկի տոնի ավանդական թխվածք է նաև տարել քաղաքապետին: