22 ապրիլի 2019 - 18:15 AMT
2018-ին 1675 քաղաքացի է ՀՀ վերադարձել

ՀՀ միգրացիոն ծառայության «Մեկ պատուհան» ծառայության պատասխանատու Անահիտ Չոբանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ 2018-ին Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերի է դիմել 1675 ՀՀ քաղաքացի:

Նրանցից 278-ը հարկադիր է վերադարձել հայրենիք, իսկ 1397-ը` կամավոր: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից:

2018-ին՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ, Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել է երկրից:

ՀՀ ժամանածների թիվը 20,713-ով շատ է եղել մեկնածների թվից: 2017-ին 25,932-ով ավելի շատ մեկնել էին, քան ժամանել: