23 ապրիլի 2019 - 10:41 AMT
ԶԼՄ. ՀՀ ռուսական ավիաբազան կվերազինվի Սու-30ՍՄ կործանիչներով

Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիացիոն բազան կհամալրվի 4++ ՍՈւ-30ՍՄ սերնդի բազմաթիրախ կործանիչներով՝ փոխարինելով ՄիԳ-29-ը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով:

«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ կործանիչներով նախատեսվում է սկսել արդեն 2020-ին: Կործանիչները կմտակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.:

Ըստ գործակալության զրուցակցի, ինքնաթիռների շարժակազմի թարմացումը երկու փուլով կիրականացվի՝ չդադարեցնելու համար ավիաբազայի առջև դրված խնդիրների կատարումը, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստվեն Սու-երի անցնելու համար:

«Երբ կսկսվի ինքնաթիռների մատակարարումը, օդաչուների մի մասը կգործուղվի Լիպեցկի ավիակենտրոն վերապատրաստման, իսկ մի մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,-ասել է աղբյուրը:

Photo. Ladislav Karpov/TASS