23 ապրիլի 2019 - 10:20 AMT
Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են

Ապրիլի 23-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: