4 սեպտեմբերի 2008 - 14:14 AMT
Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ կժամանի Երեւան սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով: Նրա խոսքերով, «այս խաղը չափազանց կարեւոր հնարավորություններ է ընձեռում»: Ա.Գյուլը իր հատուկ բանագնացի միջոցով ուղերձ էր հղել Հայաստանի նախագահին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս խաղը չափազանց կարեւոր հնարավորություններ է ընձեռում քաղաքական տեսակետից: Ես գտնում եմ, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործվի, հատկապես այժմ, երբ Կովկասում հասարակությանն այդքան հուզող իրադարձություններ են կատարվում: Ես հուսով եմ, որ իմ այցը զգալի ներդրում կլինի բարեկամության նոր մթնոլորտի ձեւավորման գործում», հաղորդում է թուրքական «Սաբահ» գործակալությունը: