23 ապրիլի 2019 - 12:58 AMT
Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր է մահացել. Կինը ՀՀ քաղաքացի է

Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կատարող ինքնաթիռում ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում, հայտնում է REN.TV-ին:

Մահացած կինը Հայաստանի քաղաքացի է:

Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր, անձնակազմի 6 անդամ։