23 ապրիլի 2019 - 14:21 AMT
Մանվել Գրիգորյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 2-ին: Դատական նիստը կնախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու եւ շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանը կալանավորված է 2018 թվականի հունիսից, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: