Սպորտային հագուստի ամերիկյան Nike ընկերությունը մտադիր է Միացյալ Թագավարությունում իր գլխամասը Լոնդոնի Սոհո թաղամասից տեղափոխել Քինգսքրոս:
Evening Standard-ի փոխանցմամբ, համաշխարհային բրենդի նոր գլխամասի շենքը նախագծվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հիմնադրած Mossessian Architecture ընկերության կողմից:
Նշվում է նաև, որ շենքը կառուցելիս Հայաստանից բերված սև տուֆ կօգտագործվի:
Mossessian Architecture ընկերությունը տեղակայված է Վեսթմինսթերում: