4 սեպտեմբերի 2008 - 17:48 AMT
Հայաստանը պատրաստ է օգնել Վրաստանին եւ Ռուսաստանին դուրս գալ հարաբերությունների այս ճգնաժամից
«Մենք պետք է անենք հնարավորը, խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ լուծելու համար վրաց-օսական հակամարտությունը»,-Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նա ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ, ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից: Հայ դիվանագետը նշել է նաեւ, որ Հայաստանն ու Ռուսաստանը մշտապես կարծիքներ են փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ ստեղծված իրոք դաշնակցային հարաբերությունների մասին:

«Մենք վստահում ենք միմյանց, որի հիմնական գործոններից մեկը մեր ռազմական համագործակցությունն է: Պահպանվում եւ զարգանում են կապերը հումանիտար ոլորտում»,-ասել է Սմբատյանը: