24 ապրիլի 2019 - 11:06 AMT
Նիկոլա Ազնավուրը Ծիծեռնակաբերդ է այցելել

Ծիծեռնակաբերդ է այցելել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրա խոսքով, իր հոր ցանկությունը կլիներ, որ ինքն այստեղ լիներ ողջ ընտանիքի անունից։Նիկոլյա Ազնավուրն ասել է, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես իր հայրն էր անում, հայտնում է Panorama.am-ը:

«Բայց ուզում եմ ասել, որ նա երբեք ատելություն չի ունեցել մյուս ազգի նկատմամբ։ Նա միշտ երազում էր խաղաղության մասին, երազում էր, որ լինելու է երջանիկ երիտասարդություն, որն ապրելու է խաղաղությամբ, առանց ատելությամբ»,- ասել է Ազնավուրը։

Նիկոլա Ազնավուրն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրը նախաձեռնել էր Հայաստանում։