24 ապրիլի 2019 - 12:25 AMT
Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան: Ապրիլի 24-ի վաղ առավոտյան նրա զրահապատ գնացքը հատել է ՌԴ հետ սահմանն ու կանգ առել Խասան կայարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Պրիմորյեի վարչակազմում իր աղբյուրի վրա հղումով:

Կիմ Չեն Ինն առաջին անգամ է այցելում Ռուսաստան:

Ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կայանալու է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը և երկկողմ հարաբերությունները: