24 ապրիլի 2019 - 13:25 AMT
Տոնոյանը նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: