24 ապրիլի 2019 - 16:47 AMT
Էրդողան. Հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում է հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում:

«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Էրդողանը:

Նա նաև ասել է, որ Թուրքիան իր արխիվները «մինչև վերջ բացել է»:

Ընթերցեք նաև՝ «Էրդողան. «Հե՜յ, Հայաստան, բացիր արխիվներդ»:

104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: