24 ապրիլի 2019 - 17:48 AMT
Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նրան ուղեկցում էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Սերժ Սարգսյանի հետ էր նաև թոռը։

Սարգսյանի թիկնապահները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ վերջինիս, նա հարցերի չի պատասխանել:

Հուշահամալիր է այցելել նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը։