25 ապրիլի 2019 - 15:39 AMT
Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ քննարկել է Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը: