26 ապրիլի 2019 - 09:42 AMT
Հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5% է կազմել

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով, շինարարության ծավալը՝ 10.8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 17.3%-ով։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0․2%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 5%-ով։