4 սեպտեմբերի 2008 - 19:28 AMT
ՀՀ ԱԳՆ-ն անհեթեթ է համարում որոշ թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունները
«Ես կտրականապես ժխտում եւ անհեթեթ եմ համարում թուրքական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, որ Վարուժան Գարդիսյանը ներկա է լինելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպմանը եւ նստելու է կառավարական օթյակում»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը:

1983թ. Ֆրանսիայում Վարուժան Գարդիսյանը դատապարտվել էր ֆրանսիական Օռլի օդանավակայանում թուրքական լայների պայթեցման համար, որի արդյունքում 8 հոգի էր զոհվել: 2001թ. նա ազատվելուց հետո ժամանել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու համար:

Սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը, որին ներկա են լինելու Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը: