27 ապրիլի 2019 - 11:17 AMT
Վարչապետ. Դուք հաղթել եք և հաղթելու եք՝ դուխով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք: Դուխով:)՚,-ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը մոտ 124 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու օրը» նշելու միջոցառումներին։ Որոշման նախագծի համաձայն, գումարը կուղղվի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ անցկացման համար։