Շրի Լանկայի ոստիկանության և ենթադրյալ գրոհային իսլամիստների միջև փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել: Զոհերից 6-ը երեխաներ են:
Ոստիկանությունը հայտնել է, որ սպաները տեղեկություն են ստացել զինյալների մասին, իսկ վերջիններս 3 պայթյուն են իրականացրել Կալմունայ քաղաքում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Կալմունայը պայթյունների ենթարդյալ կազմակերպչի հայրենի քաղաքից ոչ հեռու է գտնվում, գրում է BBC-ին:
Մեկ այլ շրջայցի ժամանակ հայտնաբերվել են պայթյունների պատասխանատվությունը ստանձնած ահաբեկչական «Իսլամիստական պետության» դրոշները:
Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:
Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: