29 ապրիլի 2019 - 11:16 AMT
SIPRI. 2017-2018թթ. ՀՀ ռազմական ծախսերն աճել են 33%-ով

2017-2018 թթ. ՀՀ ռազմական ծախսերն աճել են մեկ երրորդով: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ:

Ընդհանուր առմամբ, այդ ժամանակաշրջանում Հայաստանը 609 մլն դոլար է ծախսել պաշտպանական ոլորտի վրա:

Այդպիսով, Հայաստանն այն 10 երկրների թվում է, որոնք ամենամեծ ռազմական բեռն ունեն՝ ՀՆԱ-ից պաշտպանական ոլորտին հատկացումների տեսքով, ՀՀ ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4.8 %-ը:

Առաջին 5-յակում են ԱՄՆ-ն, որի մասնաբաժինը ռազմական գլոբալ ծախսերում կազմում է 36% կամ $649 մլրդ, Չինաստանը (14% կամ $250 մլրդ), Սաուդյան Արաբիան (3,7% կամ $67,6 մլրդ), Հնդկաստանը (3,7% կամ $66,5 մլրդ) և Ֆրանսիան (3,5% կամ $63,8 մլրդ):

Ռուսաստանը 2006-ից առաջին անգամ չի ընդգրկվել առաջին 5-յակում և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 3,4% կամ $61,4 մլրդ: ՌԴ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան և Հարավային Կորեան: