29 ապրիլի 2019 - 14:03 AMT
Կենդանաբանական այգում բենգալյան վագր է անկել

Ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Երևանի Կենդանաբանական այգու բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական անկումը, տեղեկացնում է այգու լրատվական ծառայությունը։

Կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար:

Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ-ից: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով: