29 ապրիլի 2019 - 16:42 AMT
Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է ՀՀ

Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: