5 սեպտեմբերի 2008 - 15:57 AMT
Ռեջեփ Թաիփ Էրդողան. Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները խոսելու շատ բան ունեն
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ողջունում է Ադբուլլահ Գյուլի Երեւան այցելելու որոշումը: Ինչպես հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը, Էրդողանը, որը այցով Սիրիայում է գտնվում, հայտարարել է, որ հնարավոր չէ կուտակված խնդիրները լուծել առանց բանակցությունների: «Անշուշտ, նախագահները խոսելու շատ բան ունեն խաղից հետո: Բանը ղարաբաղյան հակամարտության մեջ է: Մենք գտնում ենք, որ Մինսկի գործընթացը պետք է շարունակվի: Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը: Սակայն միանգամից ամենի ինչ անել հնարավոր չէ, ժամանակ է հարկավոր»,-ասել է Թուրքիայի վարչապետը: