30 ապրիլի 2019 - 12:26 AMT
Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխեն՝ Ջակարտան կարող է ջրի տակ անցնել

Ինդոնեզիայի իշխանությունները մտածում են մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու մասին: Այդ մասին հայտենլ է Reuters-ը՝ ազգային զարգացման և պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոներոյի վրա հղումով:

Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ ամեն տարի քաղաքը 15 սմ-ով հեղեղվում է: Այլ պատճառների թվում են գերբնակեցվածությունն ու խցանումները:

«Նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կզղու սահմաններից դուրս և դա շատ կարևոր որոշում է»,-ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ղեկավարությունը դեռ չի ընտրել երկրի գլխավոր քաղաքի վայրը:

Նախարարը նաև ասել է, որ գործընթացը կարող է 10 տարի տևել: Որպես օրինակ Բրոջոներոն բերել է Բրազիլիայի, Մալայզիայի և Ղազախստանի օրինակը, գրում է Lenta.ru-ն:

Ջակարտան պաշտոնապես ոչ թե քաղաք է համարվում, այլ գավառ՝ մայրաքաղաքի կարգավիճակով:

Ջակարտան առաջին անգամ հիշատակվում է Թարումա ինդոնեզական թագավորության գոյության շրջանում՝ մ.թ.ա IV դարում: