30 ապրիլի 2019 - 10:50 AMT
Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար վարկ կներգրավվի

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը մշակման փուլում է գտնվում: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հանձնարարելով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ:

Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար:

Ավելի վաղ քաղաքապետարանը հանդիպումներ է ունեցել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք հայտնի ընկերությունների հետ: