30 ապրիլի 2019 - 10:57 AMT
Երևանի քաղաքապետարանի գնման գործընթացներում 1.25 մլրդ դրամ է տնտեսվել

Երևանի քաղաքապետարանի գնման գործընթացներում 1.25 մլրդ դրամ է տնտեսել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ գումարը տնտեսվել է 2018 թվականի հոկտեմբերից:

«Խոսքը 273 գնման գործընթացի մասին է, որոնց նախահաշվային արժեքի և գնման/մրցույթի պրոցեսի արդյունքում ձևավորված գումարի տարբերությունը կազմում է նշածս թիվը», - գրել է նա:

Ընթերցեք նաև՝ «Երևանի տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը մշակման փուլում է»: