30 ապրիլի 2019 - 13:10 AMT
Նեյմարին Բրազիլիայում հետապնդում են հարկերը չվճարելու համար

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին Բրազիլիայի իշխանությունները հետապնդում են հարկերը չվճարելու համար: Հարկայինն արդեն արգելափակել է 27-ամյա ֆուտբոլիստի ունեցվածքի մի մասը, այդ թվում՝ նրա մասնավոր ինքնաթիռն ու ուղղաթիռը, գրում է Lenta.ru-ն BeSoccer-ի վրա հղումով:

Նշվում է, որ առգրավման մասին դեռ խոսք չկա՝ Նեյմարը պահպանում է մասնավոր տրանսպորտից օգտվելու իրավունքը, սակայն կարող է վաճառել այն: Բրազիլիայի իշխանությունների կողմից արգելափակված գույքը երաշխիք է այն դեպքի համար, եթե Նեյմարը չկարողանա ընդունել պատժամիջոցները:

Նեյմարն աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստներից մեկն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 91,5 մլն եվրո: Նա հանդես է եկել «Բարսելոնայի» և «Սանտոսի» կազմում: