30 ապրիլի 2019 - 14:41 AMT
Գինու օրեր Երևանում՝ մայիսի 3-4-ը

Մայիսի 3-4-ը՝ ժամը 17:00-23:00-ը, Սարյան և Մոսկովյան փողոցներում արդեն երրորդ տարին կիրականացվի «Երևանի գինու օրեր» միջացառումը:

Միջոցառումը միտված է Երևանի զբոսաշրջային իմիջի ամրապնդմանն աշխարհում:

Հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն գինու մոտ 200 տեսակ, ռեստորանները և սրճարանները կներկայացնեն հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտությամբ։

Միջոցառման մուտքն անվճար է։