30 ապրիլի 2019 - 17:15 AMT
Արամ Աթեշյանը կղեկավարի Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացը

Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահից 40 օր անց Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Նշվում է, որ Կրոնական ժողովի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է ընտրական գործընթացն իրականացնել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ղեկավարությամբ:

Ապրիլի 30-ին Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանն ընտրական գործընթաց սկսելու դիմումն անձամբ են տարել Ստամբուլի նահանգապետարան, հայտնում է Shantnews.am-ը:

Նշվում է, որ նրանց ընդունելու համար նահանգապետարանում անմիջապես ժամադրություն է նշանակվել, ինչը, ըստ համայնքի որոշ աղբյուրների, դիմումին դրական ընթացք տալու նշան է:

Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը վերջին տարիներին ծանր հիվանդ էր, նա մահացել է Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում, որտեղ անցկացրել է մոտ 11 տարի: Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը