ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ապրիլի 30-ին պայմանագրային զինծառայողի վիրավորվելու հանգամանքները պարզելու համար, հայտնել է ՔԿ լրատվական ծառայությունը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:
Կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: