1 մայիսի 2019 - 17:39 AMT
Վարչապետը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի կառավարության՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակի համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: