2 մայիսի 2019 - 10:44 AMT
Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների թվում է

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ քաղաքների վարկանիշը, որոնք նախընտրել են ռուսաստանցի զբոսաշրջիկները մայիսյան տոներին:

ՌԴ-ում մայիսյան տոներին ոչ աշխատանքային են մայիսի 1-5-ը և մայիսի 9-12-ը:

Մայիսին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Բաքուն, Մինսկը, Նուրսուլթանը, Երևանը, Ալմաթին, Տաշքենդը, Բիշքեկը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը:

Ըստ ՏուրՍտատի տվյալների, զբոսաշրջիկները մայիսին ԱՊՀ քաղաքներ են մեկնում 3-5 օրով և օրական ծախսում են 60-120 դոլար սննդի և կացության համար: