2 մայիսի 2019 - 10:35 AMT
Քաղշինում 55 հաստիք է կրճատվել

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշման համաձայն լուծարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, ինչի արդյունքում կրճատվել է 55 հաստիք:

ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծի հիմնավորման համաձայն, աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկի գումարը կազմել է մոտ 24.3 մլն դրամ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պահպանման ծախսերում ներառված չեն եղել նշված ծախսերը՝ առաջարկվում է ֆինանսավորումն իրականացնել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին», - ասված է նածագծում։