3 մայիսի 2019 - 10:37 AMT
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ին առաջարկում է քրեականացնել խտրականության կոչերը

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկների, այդ թվում նաև՝ Հայաստանին առաջարկում է փոփոխության ենթարկել ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրության անորոշ դրույթները: Այս մասին նշված է ԵԽ խոսքի ազատության 2018 թվականի զեկույցում:

Առաջարկվում է քրեականացնել խտրականության, կրոնական հալածանքի կոչերը: Նշվում է, որ անհրաժեշտ է տարբերակում մտցնել ատելության խոսքի և պարզապես վիրավորական արտահայտության միջև։

Զեկույցում նշվում է նաև, որ ԵԽ տարածքում ազատ խոսքի մարտահրավերներ են ապատեղեկատվության տարածումը մամուլում և առցանց լրատվամիջոցներում, որակյալ և հետաքննական լրագրության ֆինասնական կենսունակության խնդիրը:

Ավելի վաղ՝ ԱԺ-ում տրանսգենդեր ՀՀ քաղաքացու ելույթից հետո, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր են հնչել: