3 մայիսի 2019 - 12:23 AMT
«Սանիթեքը» տուգանվել է 26 մլն դրամով

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է մոտ 26 մլն դրամ տույժի, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0.5 % է նախատեսվում պայմանագրի գումարից», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը ևս երկու անգամ տուգանվել էր՝ 13 մլն-ական դրամով: