3 մայիսի 2019 - 15:27 AMT
Պարեկային ոստիկանության համար հնարավոր է Dodge Charger մեքենաներ գնվեն

ՀՀ ոստիկանության ձևավորման փուլում գտնվող պարեկային ոստիկանության համար նախատեսված մեքենաները հնարավոր է Dodge Charger մակնիշի լինեն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ճանապարհային երթևեկությունը կկարգավորի պարեկային ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամները փորձարկել են մեքենաների նմուշներից մեկը։

«Տպավորությունները շատ բարձր էին, սակայն դեռևս կան հարցեր և դիտարկվում են նաև այլ տարբերակներ», - նշված է հասարակական խորհրդի ֆեյսբուքյան էջում։

Ըստ ամերիկյան Dodge մեքենաշինական ընկերության պաշտոնական կայքի, 2019 թվականի թողարկման Dodge Charger մակնիշի մեքենայի գինը սկսվում է $29,220-ից: