3 մայիսի 2019 - 16:02 AMT
«Ռոստելեկոմի» նոր առաջարկը՝ 3 ամիս կես գնով

2019 թվականի մայիսի 1-ից «Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ «Կես գին» առաջարկով, որը նոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ծառայությունները ստանալու կես գնով առաջին 3 ամիսների ընթացքում՝ բաժանորդագրվելով 1 տարով։

Հատուկ առաջարկից կարող են օգտվել «Ռոստելեկոմի» բաժանորդները, ովքեր կմիանան «Տրիո» կամ «Դուո Սիրելի» ծառայությունների փաթեթներից որևէ մեկին։

Թե՛ «Տրիո», թե՛«Դուո» փաթեթներին մեկ տարով միանալու դեպքում բաժանորդները կստանան նաև՝

• Ներառված Wi-Fi

• Ինտերնետի կրկնակի արագացում

• «Հավելյալ 10» հեռուստաալիքներիփաթեթ։

Առաջարկը գործելու է մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդագրությունների դեպքում։ Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Այսպիսով, «Կես գին» առաջարկին հնարավոր է միանալ՝ մեկ տարով բաժանորդագրվելով «Դուո Սիրելի» կամ «Տրիո» փաթեթներից մեկին և առաջին երեք ամիսների ընթացքում ծառայությունները ստանալ կես գնով:

Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության կայք: