3 մայիսի 2019 - 17:23 AMT
Նախարար․ Ներկրվող մեքենաների մաքսատուրքի չափը վերաբանակցվելու է ԵԱՏՄ-ի հետ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է բանակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ՝ ավտոմեքենաների մաքսազերծման գների շուրջ:

«Դեռևս դիմում չի եղել պաշտոնապես: Բայց դա գործընթաց է, որ պետք է արվի, և դրա շուրջ հիմա քննարկումներն ընթացքի մեջ են», - ասել է նախարարը:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ըստ անդամակցության պայմանագրի 2020 թվականից կտրուկ աճելու են 6000 ապրանքատեսակի՝ այդ թվում նաև ոչ ԵԱՏՄ տարածքից ՀՀ ներկրվող մեքենաների մաքսային դրույքաչափերը: