4 մայիսի 2019 - 14:19 AMT
Էմիլիա Քլարկը՝ «Գահերի խաղի» մասին. Վերջին 3 սերիան ուղղակի խենթացնող են

Բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղում» Դեյներիս Թարգարիենի դերակատարմամբ, վերջին սերիաներից իր տպավորությունների մասին է կիսվել Ջիմմի Քիմելի շոուի եթերում:

«Վերջին 3 սերիան ուղղակի խենթանալու բան են, հատկապես 5-րդը: 4-րդը, 5-րդը, 6-րդը՝ բոլորն ուղղակի խելահեղ են»,-ասել է Քլարկը, գրում է Lenta.ru-ն:

Դերասանուհին նաև խորհուրդ է տվել հանդիսատեսին հնարավորինս «մեծ հեռուստացույց գտնել», քանի որ վերջաբանը նրանց ուղղակի կապշեցնի:

«Գահերի խաղը» սերիալը եթեր է հեռարձակվում 2011-ից: 8-րդ և վերջին եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ից: