6 մայիսի 2019 - 11:36 AMT
Շրի Լանկայից 600 օտարերկրացի է արտաքսվել, այդ թվում՝ իսլամի 200 քարոզիչ

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 21-ից ի վեր ավելի քան 600 օտարերկրացի են արտաքսել, այդ թվում մահմեդական հոգևորականության մոտ 200 ներկայացուցչի: Հոգևորականների վիզաներն ժամկետանց են եղել, ուստի նրանք տուգանվել են և արտաքսվել երկրից: Այդ մասին հայտնել է Շրի Լանկայի ներքին գործերի նախարար Վաջիրա Աբեիվարդենան:

«Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը երկրում, մենք վերանայել ենք վիզային համակարգն ու որոշել ենք խստացնել մուտքի արտոնագրերի տրամադրումը կրոնական քարոզիչների համար»,-ասել է նախարարը, հայտնում է Deutsche Welle-ն:

Շրի Լանկայի անվտանգության ծառայությունների տասնյակ հազարավոր աշխատակիցների հրամայվել է հետազոտել դպրոցները բացելուց առաջ՝ դա վերաբերում է մոտ 11.000 ուսհաստատության: Արձակուրդներն ուսհաստատություններում երկարացվել էին ահաբեկչությունների շարքից հետո: 6-րդ և ավելի բարձր դասարանների աշակերնտերի դասերը կվերսկսվեն մայիսի 6-ից, իսկ կրտսեր դասարաններինը՝ մայիսի 13-ից:

Ավելի վաղ իշխանությունները խստացրել էին կամուրջների պահպանությունը:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: