7 մայիսի 2019 - 11:35 AMT
Ապրիլին Երևանի բյուջեի եկամուտները կատարվել են 101.9%-ով

2019 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով, կամ 1 մլրդ դրամով: Այս մասին նշվել է քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն: